National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.02.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:

Շնորհավորելով պարոն Սորոկինին նշանակման առթիվ, ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ  համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում եւս կխորանան ու կընդլայնվեն:  Պարոն Նիկոյանը հատկապես կարեւորեց օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, եւ այժմ  առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Պակաս կարեւոր չէ, ըստ պարոն Նիկոյանի, այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարեւորեց ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:

Պարոն Նիկոյանը ներկայացրեց նաեւ նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի եւ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետեւի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  պարոն Սորոկինը նշեց, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները, պարոն Սորոկինը նշեց, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է: Ողջունելով նաեւ ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված  ներկայացուցչական մարմին ձեւավորելու առաջարկը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում: Նա իր եւ իր ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am